Facebook-ը ծանոթությունների ծառայություն կգործարկի
Շուտով աշխարհի խոշորագույն սոցցանցը՝ Facebook-ը, ծանոթությունների ծառայություն կունենա: Այս մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը, հաղորդում է english.alarabiya.net-ը:
«Ծառայությունը նախատեսված կլինի իրական, երկարատև հարաբերությունների, այլ ոչ թե անլուրջ կապերի համար»,-ասել է Ցուկերբերգը՝ ելույթ ունենալով Facebook-ի ամենամյա համաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցցանցն է, որն ունի 2.2 մլրդ օգտատեր:
Վերջերս ընկերությունը հայտնվել էր լուրջ սկանդալի կիզակետում՝ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներն առանց նրանց իմացության բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությանը փոխանցելու համար:










