Համացանցում հրապարակվել են iPhone SE 2-ի լուսանկարներն ու տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)

15:45 • 02.05.18

Համացանցում հրապարակվել են iPhone SE 2 սմարթֆոնը ներկայացնող տեսանյութն ու լուսանկարները: Սմարթֆոնի արտաքին տեսքը վերարտադրվել է համացանցում հրապարակված CAD գծագրերի հիման վրա: Այս մասին հայտնում է Tiger Mobiles-ը:

YouTube-ի Tiger Mobiles ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, որ iPhone SE 2-ը արտաքնապես նմանվում է իր նախորդ տարբերակին, սակայն սարքի դիմային պանելին բացակայում է Home կոճակը՝ մատնահետքերի սկաներով:

Տեսանյութից պարզ է դառնում նաև, որ սմարթֆոնը զրկվել է ականջակալների համար նախատեսված 3.5 մմ-անոց անցքից: Դեռևս անհայտ է՝ արդյոք գաջեթը կհամալրվի դեմքերի ճանաչման Face ID գործառույթով, թե ոչ:

Համացանցում հրապարակվել են iPhone SE 2-ի լուսանկարներն ու տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)