Apple-ն անցած 3 ամսում ամբողջ աշխարհում վաճառել է 52.2 մլն հատ iPhone

14:32 • 02.05.18

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նախորդ երեք ամսում ամբողջ աշխարհում վաճառել է 52.2 մլն օրինակ iPhone սմարթֆոն:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այս ցուցանիշը զգալի գերազանցում է Ուոլ Սթրիթի կանխատեսումները՝ ընկերության եկամտի ու շահույթի մասով:

Նշվում է, որ նախորդ եռամսյակում սպառողներն առավելապես նախապատվություն են տվել 999 դոլար արժողությամբ iPhone X-ին:

Դրա շնորհիվ ընկերության արժեթղթերի գինն աճել է 2%-ով:

Apple-ի մասնագետների կանխատեսմամբ՝ գալիք եռամսյակում իրենց կհաջողվի ամբողջ աշխարհում 51.5-53.3 մլն օրինակ iPhone վաճառել:

 

Apple-ն անցած 3 ամսում ամբողջ աշխարհում վաճառել է 52.2 մլն հատ iPhone