Tesla ընկերության դեմ 2 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացվել

23:05 • 02.05.18

Ամերիկյան Nikola Motor Co ընկերությունը 2 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Արիզոնա նահանգի դատարան՝ ընդդեմ Tesla Inc ընկերության՝ վերջինիս մեղադրելով Semi էլեկտրական բեռնատարը կառուցելիս իր արտոնագրերի իրավունքը խախտելու մեջ:

Ինչպես հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող աղբյուրին, Nikola Motor ստարտափը, որն ստեղծվել է 2014 թվականին, 2016-ի մայիսին ներկայացրել է ջրածնային վառելիքով աշխատող իր բեռնատարը:

Tesla-ի դեմ հայցում ընկերությունը մատնանշում է մի շարք նմանություններ սեփական արտադրության և Semi բեռնատարների միջև, որոնք վկայում են արտոնագրերի խախտման մասին:

Nikola Motor-ի հայտարարության համաձայն՝ խախտումները կխոչընդոտեն ընկերությանը ներդրողներ գրավելու հարցում, այդ իսկ պատճառով մեղադրող կողմը ցանկանում է ավելի քան 2 մլրդ դոլարի փոխհատուցում ստանալ: 

 

Tesla ընկերության դեմ 2 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացվել