Առանց սերմնահեղուկի և ձվաբջջի. գիտնականներին հաջողվել է սինթետիկ սաղմեր ստեղծել

13:24 • 03.05.18

Հոլանդացի գիտնականներին հաջողվել է լաբարատոր պայմաններում ստեղծել սինթետիկ սաղմեր՝  սերմնահեղուկի ու ձվաբջիջների փոխարեն օգտագործելով մկան ցողունային բջիջները:

Ինչպես հայտնում է BBC-ն, գիտնականների արձանագրած նվաճումը կօգնի հասկանալ հղիության վաղ փուլում սաղմին կորցնելու պատճառները:

Մաասթրիչի համալսարանի գիտնական Նիկոլաս Ռիվրոնն ու իր թիմը, խառնելով մկներից վերցված ցողունային բջիջների երկու տեսակները, ստացել են սինթետիկ սաղմեր, որոնք մանրադիտակի տակ ուսումանսիրելու դեպքում խիստ նման են զարգացման վաղ փուլում գտնվող սաղմերին:

Այնուհետև սաղմերը փոխպատվաստվել են մկների արգանդում ու մի քանի օր շարունակ աճել են:

Ռիվրոնը նշել է, որ ապագայում մարդկային սաղմերի հետ նման գործողություն կատարելու համար պետք է համապատասխան թույլտվություն ստացվի:

 

Առանց սերմնահեղուկի և ձվաբջջի. գիտնականներին հաջողվել է սինթետիկ սաղմեր ստեղծել