Հայտնի է դարձել 2018-ի առաջին եռամսյակում եվրոպական շուկայում ամենից շատ վաճառված մեքենայի անունը
2018-ի առաջին եռամսյակում եվրոպական շուկայում ամենից շատ վաճառված մեքենաների ցուցակը գլխավորել է Volkswagen Golf-ը։
Volkswagen ընկերությունը առաջ է անցել իր մրցակիցներից ավելի քան 55 000 վաճառված մեքենայով։
Ամենավաճառված մեքենաների տասնյակն այսպես է դասավորվել.
1․ Volkswagen Golf - 149,4 հազ․ հատ
2․ Renault Clio – 94,07 հազ․հատ
3․ Volkswagen Polo - 89,5 հազ․ հատ
4․ Ford Fiesta - 88,6 հազ․ հատ
5․ Nissan Qashqai - 84,6 հազ․ հատ
6․ Skoda Octavia - 78,25 հազ․ հատ
7․ Volkswagen Tiguan - 74,5 հազ․ հատ
8․ Peugeot 208 - 69,7 հազ․ հատ
9․ Ford Focus - 68,9 հազ․ հատ
10․ Citroen C3 - 64,9 հազ․ հատ
Ընդհանուր առմամբ տարվա առաջին եռամսյակում Եվրամիությունում գրանցվել են 4 171 268 նոր մարդատար մեքենաներ, ինչը 0,7 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը։










