Ավստրալիայի խոշորագույն ավտոթանգարանը 48 կոլեկցիոն ավտոմեքենա վաճառքի կհանի (լուսանկարներ)

11:33 • 05.05.18

Ավստրալիայի խոշորագույն ավտոթանգարանը (Gosford Classic Car Museum) Pickles աճուրդային տան աճուրդում վաճառքի կհանի 48 կոլեկցիոն ավտոմեքենա։ Աճուրդում ներկայացված ավտոմեքենաների թվում կլինեն թե՛ ներքին շուկայի համար նախատեսված մոդելներ, թե՛ դասական եվրոպական սպորտքարեր։

Ինչպես նշում է Motor.ru-ն, վաճառքի կհանվի նաև ժամանակին ամենաարագ սերիական գերմանական ավտոմեքենան՝ 1981 թվականի Porsche 911 Turbo-ն, ինչպես նաև՝ ամերիկյան Ford Mustang Boss 351-ը, որը 1971 թվականին թողարկված մոդելի 1806 նմուշներից մեկն է։

Դրանից բացի, աճուրդում կներկայացվի հազվագյուտ Holden HZ Overlander ամենագնացը․ 1977-1980 թվականներն ընկած ժամանակահատվածում արտադրվել է այս մոդելի ընդամենը 30 նմուշ։

Porsche 911 Turbo




Ford Mustang Boss 351




Holden HZ Overlander


Ավստրալիայի խոշորագույն ավտոթանգարանը 48 կոլեկցիոն ավտոմեքենա վաճառքի կհանի (լուսանկարներ)