ՆԱՍԱ-ն նոր մարսագնաց է արձակել տիեզերք

22:16 • 05.05.18

ՆԱՍԱ-ն ամերիկյան Վանդենբերգ ռազմաբազայից արձակել է InSight մարսագնացը: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ իրադարձությունը հեռարձակվել է տիեզերական գործակալության կաքում:

Արձակումը տեղի է ունեցել ըստ ժամանակացույցի՝ 07:05-ին (երևանյան՝ 15:05): InSight մարսագնացը 2011 թվականից ի վեր առաջին գործարկված սարքն է, որն ԱՄՆ-ից ուղարկել են Մարս: Այն կարմիր մոլորակ պետք է հասնի 2018-ի նոյեմբերի 28-ին:

Նախատեսվում է, որ այն կաշխատի մեկ մարսիական տարուց քիչ ավելի կամ 728 երկրային օր: Մարսագնացն ուսումնասիրելու է մոլորակի ներքին կառուցվածքը:  

ՆԱՍԱ-ի մասնագետների կարծիքով՝ տեղեկությունները, որոնք կփոխանցի InSight-ը, թույլ կտա պատասխանել Արեգակնային համակարգի մաս կազմող երկրային խմբի մոլորակների ձևավորման մասին հարցերին, այդ թվում՝ Մարսի, Մերկուրիի, Վեներայի և Երկրի, ինչպես նաև էկզոմոլորակների:

 

ՆԱՍԱ-ն նոր մարսագնաց է արձակել տիեզերք