Bugatti-ն պատրաստվում է ներկայացնել Chiron-ի հատուկ տարբերակը

23:08 • 06.05.18

YouTube-ի Whitesse JR բլոգերը բացահայտել է Bugatti Chiron հիպերքարի հատուկ տարբերակի մասին տեղեկությունը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, բլոգերը մեքենան անվանել է «շատ հակասական»: Այն ցուցադրել են մի խումբ հաճախորդների Բևեռլի Հիլզում անցկացված փակ միջոցառման ժամանակ: 

Բլոգերի խոսքով՝ ինքը չի կարող շատ տեղեկություններ բացահայտել գաղտնիության մասին համաձայնագրի պատճառով: Հայտնի է միայն, որ Chiron-ի հատուկ տարբերակն արտադրվելու է «խիստ սահմանափակ» քանակությամբ, իսկ 8 լիտր ծավալային, 4 տուրբինով համալրված W16 շարժիչի հզորությունն անփոփոխ կմնա՝ 1500 ձիաուժ:

Աղբյուրը ենթադրում է, որ մեքենայի «հակասական» լինելը կարող է պայմանավորված լինել միայն դիզայնի՝ գունային համադրությունների կամ թափքի տեսքի փոփոխությամբ:   

Bugatti-ն պատրաստվում է ներկայացնել Chiron-ի հատուկ տարբերակը