Համացանցում հրապարակվել են Volkswagen-ի նոր ամենագնացի լուսանկարները (լուսանկարներ)

23:14 • 07.05.18

Չինական Autohome կայքում հրապարակվել են Volkswagen մեքենաշինական ընկերության նոր կոմպակտ ամենագնացի լուսանկարները։

Ինչպես նշում է Motor.ru-ն, նորույթը կանվանվի Tharu՝ Հնդկաստանում և Նեպալում բնակվող թհարու ժողովրդի պատվին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Volkswagen բրենդի ղեկավար Հերբերտ Դիսը «ազգային ամենագնաց» է անվանել նոր մոդելը։ Նրա խոսքով՝ նորույթը կպատրաստվի MQB մոդուլային հարթակի վրա։

Volkswagen ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ աշխարհում տարեկան կվաճառվի մոտ 400 հազար Tharu: Առաջինը նորույթը վաճառքի կհանվի Չինաստանում՝ օգոստոսին, իսկ մինչև 2020 թվականն այն կհասնի Մեքսիկա, Ռուսաստան, Արգենտինա և այլ երկրներ։