Ավստրալիան ստեղծում է սեփական տիեզերական գործակալությունը

22:54 • 08.05.18

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է երկրում առաջին տիեզերական գործակալությունն ստեղծելու մասին, որի խնդիրների շարքում ներառվում են տիեզերական տեխնոլոգիաների բնագավառի զարգացմանն աջակցելն ու տեխնոլոգիաների դուրսբերումը համաշխարհային շուկա:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, Ավստրալիայի ֆինանսների նախարարությունը հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագծում ընդգրկել է այդ նպատակի իրականացմանը հատկացվելիք ծախսերը, որ կազմում է 41 մլն ավստրալական դոլար (30.5 մլն դոլար):

Մինչ այս տարին Ավստրալիան և Իսլանդիան միակն էին առավել զարգացած երկրների շարքում (Տնտեսական համագործակության և զարգացման կազմակերպության 35 անդամ երկրից), որոնք սեփական տիեզերական գործակալություն չունեին: Բազմաթիվ եվրոպական երկրներ հանդիսանում են Եվրոպական տիեզերական գործակալության անդամ: Նմանօրինակ գերատեսչություն 2016-ին բացվել է նաև Նոր Զելանդիայում:

 

 

Ավստրալիան ստեղծում է սեփական տիեզերական գործակալությունը