Նոր տեղեկություն է հրապարակվել iPhone X Plus ապագա սմարթֆոնի չափսերի մասին
Համացանցում նոր տեղեկություն է տարածվել iPhone X մոդելի մեծ տարբերակի մասին:
Ինչպես հայտնում է 9to5mac.com-ը, iPhone X Plus սպասվելիք մոդելը չափսերով նման կլինի iPhone 7 Plus և 8 Plus մոդելներին և կունենա 6.5 դյույմ անկյունագծով էկրան: Էկրանի սահմանները կմեծանան շրջանագծերի նեղացման շնորհիվ:
Դիզայնով նորագուն մոդելը նման կլինի iPhone X-ին, միևնույն ժամանակ այն փոքր-ինչ ավելի հաստ կլինի, քան 7 Plus և 8 Plus սմարթֆոնները:
Ավելի վաղ հաղորդվում էր 2018-ին թողարկվելիք բյուջետային iPhone-ի մասին, որը կներկայանա MLCD+ էկրանով:









