Ուղղահայաց թռիչք. A350-900XWB ինքնաթիռի թռիչքը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում (լուսանկարներ, տեսանյութ)

13:59 • 09.05.18

Ապրիլին Բեռլինում անցկացված ավիաշոուն աչքի է ընկել մի շարք ինքնաթիռներով, որոնք հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում: Խոսքը, մասնավորապես, A350-900XWB ինքնաթիռի մասին է, որն ուղղահայաց թռիչք է իրականացրել Բեռլինի Միջազգային ավիա- և աերոտիեզերական ցուցադրության (ILA) ժամանակ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Rolls-Royce շարժիչներով աշխատող ինքնաթիռը հաճախ է ներկայացվում ավիաշոուների ժամանակ, սակայն այս անգամ այն ավելի մեծ ուշադրության է արժանացել՝ գետնից կտրվելու պահին անհավանական անկյան տակ թռչելու համար: 


Այժմ հրապարակվել է ինքնաթիռի ուղղահայաց թռիչքի տեսանյութը։

 

 

Ուղղահայաց թռիչք. A350-900XWB ինքնաթիռի թռիչքը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում (լուսանկարներ, տեսանյութ)