Rolls-Royce-ը հրապարակել է Cullinan ամենագնացի առաջին «բաց» լուսանկարը (լուսանկար)

16:27 • 09.05.18

Բրիտանական Rolls-Royce մեքենաշինական ընկերությունը հրապարակել է Cullinan ամենագնացի առաջին լուսանկարը՝ առանց քողարկման։ 

Լուսանկարում երևում է ավտոմեքենայի հետևի լուսարձակը, որի կենտրոնական հատվածում տեղակայված է Rolls-Royce-ի լոգոն:

Ինչպես նշում է Motor.ru-ն, նորույթի մասին քիչ տեղեկություններ են հասանելի: Հայտնի է, որ մայիսի 10-ին ներկայացվելիք ավտոմեքենան կառուցված է վերջին սերնդի Phantom սեդանի պլատֆորմի վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ մոդելի առանձնահատկությունն են բեռնախցիկում տեղակայված ծալովի և պտտվող կաշվե բազկաթոռները, որոնք մեքենան կվերածեն «շքեղ ու հարմարավետ դիտահարթակի»։

 

Rolls-Royce-ը հրապարակել է Cullinan ամենագնացի առաջին «բաց» լուսանկարը (լուսանկար)