Uber-ը գաղտնազերծել է առաջին ինքնագնաց թռչող տաքսիների դիզայնը
Ամերիկյան Uber ընկերությունը քայլեր է անում թռչող քաղաքային տաքսիների առաջին ցանցն ստեղծելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ընկերությունը Լոս Անջելեսում անցկացվող գագաթնաժողովում ներկայացրել է Uber Air դիզայնը, որի համաձայն՝ կստեղծվեն թռչող տաքսիները: Ըստ դիզայնի՝ թռչող տաքսին օդ է բարձրանալու ուղղահայաց դիրքով:
Նախատեսվում է, որ ապագա մոդելներն ուղևորներին քաղաքի օդային տարածքով կտեղափոխեն արդեն երկու տարուց:
Uber-ը մտադիր է օդային տաքսիների ծառայությունը գործարկել 2020 թվականին, մինչդեռ ինքնագնաց թռչող տաքսու առաջին օրինակները շահագործման հանձնվեն հաջորդ 5-10 տարվա ընթացքում:











