Telegram-ը ծառայություն է ստեղծել օգտատերերի տվյալների պահման համար

17:28 • 10.05.18

Telegram մեսենջերն առաջին ծառայությունն է ստեղծել Telegram Open Network բլոքչեյն հարթակի համար, և այն փորձարկում է փակ ռեժիմով: Այդ մասին հայտնում է «Ведомости»-ն՝ վկայակոչելով երկու տեղեկացված աղբյուրի:

Հաղորդվում է, որ Telegram Passport անվանումը ստացած ծառայությունը թույլ կտա նույնականացնել մեսենջերի օգտատիրոջը: Ենթադրվում է, որ օգտատերը մեկ անգամ կներբեռնի բոլոր անհրաժեշտ տվյալները, իսկ այնուհետև Telegram-ի միջոցով կկարողանա վայրկենաբար փոխանցել դրանք գործընկեր ծառայություններին և օգտվել դրանց ծառայություններից ինչպես Telegram-ի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Telegram-ին փոխանցված անձնական տվյալներին և փաստաթղթերի պատճեններին հասանելիություն կունենա միայն օգտատերը: Նա դրանք կգաղտնագրի իր գաղտնաբառով, իսկ մեսենջերը դրան հասանելիություն չի ունենա:

Աղբյուրների համաձայն՝ Telegram Passport-ը կարող է սկսել աշխատել արդեն ամառվա սկզբին: Նախատեսվում է, որ այդ ժամանակ նոր ծառայության օգնությամբ հնարավոր կլինի օգտվել մեսենջերի մի քանի գործընկերների ծառայություններից:

 

Telegram-ը ծառայություն է ստեղծել օգտատերերի տվյալների պահման համար