Կալիֆորնիայում 2020 թվականից հետո կառուցվելիք շինություններում արևային մարտկոցները պարտադիր կդառնան
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 2020 թվականից հետո կառուցվելիք շինություններում արևային մարտկոցները պարտադիր կդառնան:
Ինչպես նշում է ABC հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ում առաջին անգամ ներկայացված այս նախաձեռնությունը քննարկման է ուղարկվել նահանգի էներգետիկայի հարցերով հանձնաժողով, որն էլ հաստատել է այն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ եթե իշխանությունները հաստատեն նախագիծը, մի ընտանիքի համար տուն կառուցելու արժեքը կբարձրանա 10.500 դոլարով, սակայն երկարաժամկետ հեռանկարում արևային մարտկոցները 16 հազար դոլարի չափով գումար խնայելու հնարավորություն կտան՝ էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատելու շնորհիվ:
Նշվում է, որ նոր որոշումից հետո արևային մարտկոցներ տեղադրելու պարտադիր պահանջը պետք է ներառվի Կալիֆորնիայի շինարարական չափանիշներում:
Նախնական հաշվարկների համաձայն՝ նոր կանոնը կկիրառվի 2020 թվականից հետո կառուցվելիք շինություններում:










