Նախքան պաշտոնական շնորհանդեսը հրապարակվել են Nokia X նորագույն սմարթֆոնի լուսանկարները

23:04 • 11.05.18

Համացանցում հրապարակվել են Nokia X նորագույն առաջադեմ սմարթֆոնի լուսանկարները, որը արտաքնապես բավականին նման է iPhone X-ին:

Ինչպես ներկայացնում է Gizmochina-ն, նորույթի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է մայիսի 16-ին:

Սմարթֆոնի հետին վահանակը պատրաստվելու է ապակուց: Վահանակի վրա տեղակայված կլինի երկու մոդուլից կազմված հիմնական ուղղահայաց տեսախցիկը: Դրանցից մեկի կետայնությունը 16 մեգապիքսել է լինելու: Սմարթֆոնը կհամալրվի 3.5 մմ լայնությամբ աուդիո միակցիչով և microUSB 2.0 լարով:

Էկրանի անկյունագիծը պետք է կազմի 5.8 դյույմ, իսկ կետայնությունը՝ - 2280x1080: Գաջեթի հիմքում ընկած է Snapdragon 636 կամ MediaTek Helio P60 պրոցեսորը:

Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 3-6 ԳԲ, իսկ հավելյալ հիշողության ծավալը՝ 32-64 ԳԲ:



 

Նախքան պաշտոնական շնորհանդեսը հրապարակվել են Nokia X նորագույն սմարթֆոնի լուսանկարները