Ավստրիայում ցուցադրվել է ամենաարագընթաց Volkswagen Golf-ը (լուսանկարներ)

09:33 • 12.05.18

Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր Golf GTI-ի թոփային մոդիֆիկացիան, որը ստացել է TCR անվանումը:

Ինչպես նշում է Motor.ru-ն, նորույթը ցուցադրվել է Ավստրիայի Վյորտերզեե լճի մոտ՝ հիացնելով բրենդի երկրպագուներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենան համալրվել է առավելագույն արագության անջատվող սահմանափակիչով՝ դառնալով ամենաարագընթաց սերիական Golf-ը:

Նշվում է, որ ավտոմեքենան կարող է մինչև 250 կմ/ժ արագություն զարգացնել, այնինչ երբ առանց սահմանափակիչի՝ արագությունը կարող է հասնել 264 կմ/ժ-ի:

 

 

Ավստրիայում ցուցադրվել է ամենաարագընթաց Volkswagen Golf-ը (լուսանկարներ)