ՆԱՍԱ-ն Մարս մոլորակ ուղղաթիռ կուղարկի (տեսանյութ)

10:51 • 12.05.18

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ուրբաթ հայտնել է, որ մտադիր է 2020 թվականին Մարս մոլորակ ուղղաթիռ ուղարկել, հայտնում է BBC-ն։


Գործակալության մասնագետները սարքի վրա աշխատել են 4 տարի։ Սարքը սոֆթբոլի գնդակի չափ է և կշռում է 1,8 կգ, դրա երկու պտտաթևերը 3.000 պտույտ են իրականացնում 1 րոպեում։


Սարքը հեռակառավարվող է, այն կօգտագործվի շրջանների հետազոտության համար, որտեղ չի կարող մուտք գործել մարսագնացը։


Մարսագնացն ուղղաթիռի հետ «Կարմիր մոլորակ» կուղարկվի 2020 թվականին և տեղ կհասնի 2021-ին։

 

ՆԱՍԱ-ն Մարս մոլորակ ուղղաթիռ կուղարկի (տեսանյութ)