Չինաստանը սկսել է փորձարկել իր առաջին ավիակիրը (լուսանկարներ)

15:45 • 13.05.18

Չինաստանը սկսել է սեփական արտադրության առաջին ավիակրի փորձարկումները: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Գործակալության տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան ավիակիրը լքել է Դալյան նավաշինարանը և մեկնել փորձարկման:

Նշվում է, որ փորձարկումների ընթացքում առաջին հերթին պլանավորվում է ստուգել ավիակրի էներգահամակարգի կայունությունը և այլ սարքավորումներ:

Աղբյուրը չի մանրամասնում՝ ինչքան կտևի ավիակրի փորձարկումը:

Չինաստանը սկսել է փորձարկել իր առաջին ավիակիրը (լուսանկարներ)