1.79 մլն դոլար. շվեյցարացիները ստեղծել են աշխարհի ամենաթանկ մոտոցիկլետներից մեկը (լուսանկարներ)

16:40 • 13.05.18

Մոտոցիկլետների արտադրությամբ զբաղվող Bündnerbike շվեյցարական բրենդը Bucherer ժամագործական և ոսկերչական ընկերության հետ համագործակցության շրջանակում ստեղծել է բացառիկ փոխադրամիջոց, որը ստեղծողները համարում են աշխարհում ամենաթանկ մոտոցիկլետը:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, 1.79 մլն դոլար արժողությամբ մոդելը ստեղծվել է Harley-Davidson Softail Slim S մոտոցիկլետի հիմքով՝ կրելով զգալի տեխնիկական ու դիզայներական փոփոխություններ:

Փոխադրամիջոցի առանձնահատկություններից մեկը 360 ադամանդով զարդարանքն է, ինչպես նաև ոսկյա պտուտակները:

Մոտոցիկլետի ստեղծման ուղղությամբ մեկ տարի աշխատել է ութ հոգանոց մասնագետների թիմը՝ ծախսելով աշխատանքային 2.500 ժամ:

 

blue-edition-harley-davidson (1)

blue-edition-harley-davidson (1)

blue-edition-harley-davidson (2)

blue-edition-harley-davidson (2)

blue-edition-harley-davidson (3)

blue-edition-harley-davidson (4)

 

 

1.79 մլն դոլար. շվեյցարացիները ստեղծել են աշխարհի ամենաթանկ մոտոցիկլետներից մեկը (լուսանկարներ)