Citroen DS-ի 65-ամյակի պատվին կթողարկվի նոր DS 8 մոդելը (լուսանկարներ)

15:23 • 14.05.18

PSA Peugeot Citroеn-ի DS պրեմիում ապրանքանիշը մտադիր է նոր ֆլագմանային մոդել ներկայացնել: Այս մասին հայտնում է Auto Express-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նորույթը կհայտնվի շուկայում օրիգինալ Citroen DS-ի 65-ամյակի պատվին՝ 2020 թվականին:

Նախնական տվյալների համաձայն՝ մոդելը կանվանվի DS 8 և կմրցակցի BMW 5-Series-ի և Audi A6-ի հետ:

Նշվում է, որ նոր ֆլագմանային մոդելի դիզայնն արդեն համաձայնեցված է ընկերության ղեկավարության հետ և, արտադրանքի գծով փոխնախագահ Էրիկ Ապոդի խոսքով, ավտոմեքենան «ցնցող տեսք ունի»:

Ենթադրվում է, որ նորույթի մի շարք ոճային լուծումներ կվերցվեն DS 7 Crossback քրոսովերից, ինչպես նաև՝ Citroen Numero 9 կոնցեպտ քարից:

Նորույթի հիմքում ընկած կլինի EMP2 մոդուլային հարթակը, ինչպես վերջին Peugeot-ների դեպքում:

 

Citroen DS-ի 65-ամյակի պատվին կթողարկվի նոր DS 8 մոդելը (լուսանկարներ)