Դալայ լաման նշել է, թե որն է ընկճախտի դեմ լավագույն դեղամիջոցը

23:21 • 14.05.18

Ընկճախտի արմատը ժամանակակից աշխարհում կրթության մատերիալիստական համակարգն է, և դրա փոփոխությունը՝ «զգացմունքների հիգիենայի» դասավանդման հիման վրա լավագույն դեղամիջոցն է մարդկությանը պատած հիվանդությունից:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման կարծիք է հայտնել Դալայ լաման՝ հնդկական Դհարամսալա քաղաքի իր նստավայրում ռուս գիտնականների հետ հանդիպման ավարտին:

«Կարծում եմ՝ այսօր այդ խնդրին մարդիկ բախվում են ամենուր, այդ թվում և Հնդկաստանում, որտեղ ես ապրում եմ… Բանն այն է, որ ժամանակակից կրթությունը չափազանց ակնհայտ նյութական ուղղվածություն է կրում», - ասել է տիբեթյան բուդդայականության հոգևոր առաջնորդը:

Նրա խոսքով՝ կրթական նման համակարգի միջով անցած մարդիկ իրենց կյանքը կառուցում են նյությական արժեքների շուրջ, և երբ խնդիրների են բախվում իրենց ներքին կյանքում, էմոցիոնալ խնդիրների, ապա չեն իմանում, թե ինչպես լուծեն դրանք:

 

Դալայ լաման նշել է, թե որն է ընկճախտի դեմ լավագույն դեղամիջոցը