ԱՄՆ-ում Tesla էլեկտրամեքենան, գտնվելով ինքնակառավարման ռեժիմի մեջ, բախվել է հրշեջ մեքենայի (լուսանկարներ)
11:45 • 15.05.18
Ամերիկյան Յուտա նահանգում Tesla էլեկտրամեքենան բախվել է հրշեջ ծառայության մեքենային: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ վթարի ժամանակ էլեկտրամեքենան գտնվել է ինքնակառավարման ռեժիմի մեջ:
Ինչպես նշվում է՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:






Placeholder









