Volkswagen-ը դադարեցնում է Jetta մոդելի արտադրությունը

23:57 • 16.05.18

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը դադարեցրել է Volkswagen Jetta մոդելի արտադրությունը, որն արտադրվում էր Նիժնի Նովգորոդի Գորկիի ավտոմոբիլային գործարանում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ընկերության ներկայացուցչին, նման որոշումը պայմանավորված է այդ մոդելի հաջորդ սերնդի թողարկմամբ:

«Volkswagen Jetta մոդելը լավ պահանջարկ է վայելում Ռուսաստանում, և այս ավտոմեքենայի ներկայիս սերունդը նախկինի պես հասանելի է ռուս գնորդներին մինչև 2018-ի ավարտը: Մոդելի նոր սերունդը Ռուսաստանում կհայտնվի 2019 թվականին, սկզբնական շրջանում այն կներկրվի»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս հավելել է, որ Volkswagen-ը ներկայում ընդլայնում է SUV շարքի մոդելները, մասնավորապես՝ նոր Teramont և Touareg մակնիշները:

 

Volkswagen-ը դադարեցնում է Jetta մոդելի արտադրությունը