Ամերիկացին անտառում սունկ հավաքելիս երկգլխանի եղնիկի ձագ է գտել (լուսանկար)

08:48 • 16.05.18

Երբեմն սունկ հավաքելու համար անտառ գնալը կարող է շատ անսպասելի ավարտ ունենալ, գրում է sciencealert.com կայքը՝ ներկայացնելով անտառում երկգլխանի եղնիկի ձագ գտած ամերիկացու պատմությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ առեղծվածային կենդանուն հայտնաբերել է Մինեսոտա նահանգի բնակիչներից մեկը:

«Սա ապշեցուցիչ ու հազվագյուտ դեպք է»,-նշել է կենդանու մարմինն ուսումնասիրած գիտնական Ջինո Դ’Անջելոն:

Հայտնի է, որ կենդանին սատկած է եղել: Դրա մարմինը սառեցրել են՝ հետագայում ավելի մանրակրկիտ ուսումնասիրման համար:

Էգ եղնիկն ունի ընդհանուր ողնաշար, որը բաժանվում է երկու մասի՝ դառնալով երկու առանձին պարանոցով առանձին գլուխներ: Թոքերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ եղնիկը սատկած է ծնվել, քանի որ դրա թոքերը լիարժեք զարգացած չեն եղել:

Հայտնի է, որ գիտնականներն առաջին անգամ են տեսնում վայրի բնության պայմաններում ծնված երկգլխանի եղնիկ: Նախկինում նման դեպքեր նկատվել են միայն մայրական արգանդում գտնվող սաղմերի մոտ:

 

skeleton deer

Ամերիկացին անտառում սունկ հավաքելիս երկգլխանի եղնիկի ձագ է գտել (լուսանկար)