Չինաստանում արձակվել է առաջին մասնավոր հրթիռը

21:31 • 17.05.18

Պեկինում գործող OneSpace ստարտափը դարձել է երկրի առաջին մասնավոր ընկերությունը, որն իր սեփական հրթիռն է արձակել տիեզերք:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, 9 մետր բարձրությամբ OS-X հրթիռը հինգշաբթի հաջողությամբ արձակվել է Չինաստանի հյուսիսարևմտյան ավիաբազայից:

Առաքելության նպատակը տեղեկատվություն հավաքելն է հետազոտական նախագծի համար, որի վրա ստարտափն աշխատում է Չինաստանի պետական Ավիացիոն արդյունաբերական կորպորացիայի հետ միասին:

OneSpace ստարտափը հիմնադրվել է 2015-ին և հաճախ նմանեցվում է ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերությանը:

 

Չինաստանում արձակվել է առաջին մասնավոր հրթիռը