Hyundai-ի նոր մեքենաներում կհայտնվեն վիրտուալ ուղևորների հոլոգրաֆիկ պատկերները

13:33 • 17.05.18

Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերության փոխնախագահ Ըյսան Չոնգը Bloomberg-ին տված հարցազրույցում պատմել է ավտոբրենդի կողմից կիրառվելիք նոր տեխնոլոգիաների մասին:

Ընկերությունը մեծ հետաքրքրություն է տածում հոլոգրաֆիկ պատկերների նկատմամբ: Hyundai-ի մասնագետներն ապագա մոդելները կհամալրեն վարորդների համար մտերիմ մարդկանց, օրինակ՝ կնոջ կամ քարտուղարի պատկերներով:

Հատուկ տեխնոլոգիաները թույլ կտան հոլոգրաֆիկ պատկերը հանել ոչ միայն կառավարման վահանակի, այլև նստատեղի վրա: Չոնգի խոսքով՝ դրա արդյունքում կստեղծվի տպավորություն, որ վարորդի կողքին այլ մարդ է նստած:

Hyundai-ի նոր մեքենաներում կհայտնվեն վիրտուալ ուղևորների հոլոգրաֆիկ պատկերները