Caviar-ը ներկայացրել է արևային մարտկոցով iPhone X Tesla-ն (լուսանկարներ)
Սմարթֆոնների լյուքսային թյունինգավորմամբ զբաղվող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X-ի նոր մոդել, որը կոչվում է iPhone X Tesla ու հետին պանելին համալրված է արևային մարտկոցով:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, հատկանշական է, որ արևային մարտկոցը ներկառուցված չէ 4.500 դոլար արժողությամբ սարքի մեջ: Այն գտնվում է սմարթֆոնին ամրացվող պատյանին:
Հայտնի է, որ սմարթֆոնն արտադրվելու է 999 օրինակով: Նմուշներից յուրաքանչյուրը համարակալվելու է:














