Աշխարհի տարբեր երկրներում Facebook-ի ու Instagram-ի աշխատանքում լուրջ խափանում է տեղի ունեցել

18:36 • 18.05.18

Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի, ինչպես նաև Instagram ֆոտոծառայության  աշխատանքնում լուրջ խափանում է տեղի ունեցել:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, ներկայում Facebook-ը բացելու  փորձի ժամանակ դիտարկչում սխալի մասին հաղորդագրություն է երևում: Մինչդեռ Instagram-ը հայտնում է, որ լրահոսը հնարավոր չէ թարմացնել:

Downdetector կայքի տվյալներով՝ Facebook-ի աշխատանքում խափանումները նկատվում են Ռուսաստանում և Հյուսիսային Եվրոպայում: Ինչ վերաբերում է Instagram-ին, ապա այն խափանումներով է աշխատում Հարավային Ամերիկայում:

Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ ռուս օգտատերերն ահազանգել էին WhatsApp-ի և Viber-ի աշխատանքի խափանման մասին:

 

 

 

Աշխարհի տարբեր երկրներում Facebook-ի ու Instagram-ի աշխատանքում լուրջ խափանում է տեղի ունեցել