BMW M1 հազվագյուտ սպորտքարը վաճառքի է հանվել մոտ 900.000 դոլարով (լուսանկարներ)

09:08 • 19.05.18

MotorGT.com կայքում հայտարարություն է հայտնվել, որում ասվում է 1981 թվականի BMW M1 հազվագյուտ սպորտքարի վաճառքի մասին:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, սա մոդելի 453 նմուշներից մեկն է, որը երբեք չի վերանորոգվել և չի վերականգնվել, այլ ընդամենը տեխնիկական սպասարկում է անցել:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ սպորտքարի գինը 875 հազար դոլար է:

Նշվում է, որ ավտոմեքենայի վազքը 12.875 կմ է: Սպորտքարում պահպանվել են օրիգինալ պանելները, ներկը, շարժիչը և հաղորդակը:

BMW M1-ը պահվել է փակ տարածությունում:

Սպորտքարի նկարագրությունում ասվում է, որ ավտոմեքենայի սրահը գտնվում է շատ լավ վիճակում, աշխատում են բոլոր էլեկտրական սարքերը, այդ թվում՝ ռադիոընդունիչը:

BMW M1-ը 277 ձիաուժ հզորություն ունի և 5.6 վայրկյանում զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն, այնինչ երբ առավելագույն արագությունը 262 կմ/ժ է:

 

BMW M1 հազվագյուտ սպորտքարը վաճառքի է հանվել մոտ 900.000 դոլարով (լուսանկարներ)