Իլոն Մասկը պատմել է երկու շարժիչով «ցնցող» Tesla-ի մասին (լուսանկարներ)
Tesla-ն աշխատում է Model 3 մոդելի ստեղծման վրա. նորույթը համալրված կլինի երկու շարժիչով և լիաքարշակ համակարգով: Այս մասին Twitter-ում գրել է ընկերության համահիմնադիր Իլոն Մասկը:
Մասկի խոսքով՝ այսպիսի ավտոմեքենա վարելը «ցնցող» տպավորություններ է պարգևում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Tesla Model 3-ը 3.5 վայրկյանում մինչև 96 կմ/ժ արագություն կզարգացնի, իսկ առավելագույն արագությունը կլինի մոտ 250 կմ/ժ: Մարտկոցի լիցքավորումը կհերիքի 500 կմ վարելու համար:
Նշվում է, որ նոր մոդելի շարժիչներից մեկը տեղակայված է ավտոմեքենայի դիմային հատվածում, մյուսը՝ հետևի մասում: Լիաքարշակ Tesla-ն կվաճառվի 78 հազար դոլարով:












