Գիտնականները պարզել են, թե ինչպես է մոծակի խայթոցն ազդում իմունիտետի վրա
Մոծակների խայթոցները մարդու օրգանիզմում մի շարք արտասովոր իմունային ռեակցիաներ է առաջացնում: Նման եզրակացություն է կատարել ԱՄՆ Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականների խումբը:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ հղում անելով գիտական ամսագրին, մասնագետները գիտափորձ են կատարել լաբորատոր մկների մասնակցությամբ, որոնց մարդկային ցողունային բջիջներ էին փոխպատվաստել:
Հետազոտությունը նրանք իրականացրել են ներարկումներից և մոծակների խայթոցներից հետո 7 օրվա ընթացքում: Խայթոցների ենթարկված և մյուս մկներից վերցված արյան փորձանմուշների ուսումնասիրության և համեմատության արդյունքում գիտնականները պարզել են, որ մոծակի խայթոցից «տուժած» մկների մոտ ակտիվացել է օրգանիզմի իմունային ռեակցիայի համար պատասխանատու մոլեկուլների գործունեությունը:
Նշվում է նաև, որ խայթողի հետևանքները նկատելի են մնում մինչև 7 օրվա ընթացքում:
Գիտնականների կարծիքով՝ հետազոտությունը կարող է օգնել կանխելու տարատեսակ հիվանդությունների տարածումը:









