«Սպիտակ ոսկի». Bugatti-ն ճենապակյա տարրերով հատուկ Veyron է ներկայացրել՝ 2.4 մլն դոլար արժողությամբ (տեսանյութ)

21:45 • 22.05.18

Business Insider-ը ներկայացրել է Bugatti Veyron Grand Sport մոդելի՝ ճենապակուց պատրաստված տարբերակը, որն այժմ դիմացկունության փորձարկումներ է անցնում, որպեսզի ճանապարհին կոտրվելու խնդիրներ չառաջանան:

Հատուկ Bugatti Veyron-ն արժե 2.4 մլն դոլար: Ընկերությունն այս մոդելն անվանել է L'Or Blanc, այսինքն՝ «սպիտակ ոսկի»: Ֆրանսիական ավտոարտադրողը մշտապես ցանկացել է ոչ ավանդական նյութեր համակցել, որոնք սովորաբար չեն կիրառվում մեքենաներում:

Ինչպես նշում է ընկերության ներկայացուցիչը, Bugatti-ի դիզայներները ոգեշնչվել են Ճենապակու թագավորական գործարանի աշխատակիցներից՝ ճենապակին ներկելու գործընթացը նմանեցնելով մեքենաշինության ոլորտի դիզայներական աշխատանքներին:

Դիզայներները ձեռքով են պատրաստել ճենապակյա տարրերը՝ վառելիքի դռնակը, ապրանքանշանը:

«Սպիտակ ոսկի». Bugatti-ն ճենապակյա տարրերով հատուկ Veyron է ներկայացրել՝ 2.4 մլն դոլար արժողությամբ (տեսանյութ)