Juno-ն Երկիր է փոխանցել Յուպիտերի նոր բացառիկ լուսանկարը
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Juno միջմոլորակային զոնդը Երկիր է ուղարկել Յուպիտեր մոլորակի նոր լուսանկարը, որն արվել է սարքի ու գազային հսկայի վերջին մոտեցման ժամանակ՝ բնական գունային դիապազոնում:
Ինչպես նշվում է nasa.gov կայքում, լուսանկարն արվել է ապրիլի մեկին՝ Juno-ի և Յուպիտերի 12-րդ մոտեցման ժամանակ: Լուսանկարն անելու պահին սարքը մոլորակից գտնվել է 17.329 կմ հեռավորության վրա:
Հայտնի է, որ Յուպիտերին հասնելու համար Juno-ն ծախսել է 5 տարի, ինչից հետո դուրս է եկել մոլորակի ուղեծիր:









