«АвтоВАЗ»-ն արտադրությունից որոշել է հանել Lada Priora, Granta և Kalina մեքենաները

10:49 • 22.05.18

Ռուսական «АвтоВАЗ» ընկերությունն արտադրությունից որոշել է հանել Lada-ի Priora, Granta և Kalina մոդելները։ Դրանց կփոխարինեն այլ՝ նորացված մոդելները, գրում է «Վեդոմոստի» թերթը։


Ինչպես նշում է թերթը, հուլիսի համար գործարանի արտադրական պլանում այդ մեքենաներն արդեն չկան։


Ավտոարտադրողը նշել է, որ դադարեցնում է այս մեքենաների արտադրությունը և պատրաստվում է արդիականացված մոդելների արտադրությանը։


Lada Priora-ն համարվում է այս շարքում ամենավաճառվող մեքենան։ 

«АвтоВАЗ»-ն արտադրությունից որոշել է հանել Lada Priora, Granta և Kalina մեքենաները