Փարիզում կներկայացվի DS3 Crossback էլեկտրաքրոսովերը
Աշնանը Փարիզում անցկացվելիք ավտոշոուի ժամանակ կներկայացվի DS3 Crossback կոմպակտ քրոսովերը, որը համալրված կլինի էլեկտրական ուժային համակարգով: Այս մասին հայտնում է Auto Express-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր քրոսովերը կկառուցվի e-CMP կոչվող մոդուլային հարթակի վրա, որը մշակվել է հատուկ էլեկտրամոբիլների համար:
Նշվում է, որ նորույթի մանրամասն տեխնիկական բնութագրերը դեռ հասանելի չեն: Autocar-ի տվյալների համաձայն՝ ավտոմեքենան կարող է համալրվել մոտ 50 կվտ/ժ հզորությամբ մարտկոցներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ DS3 Crossback էլեկտրաքրոսովերը վաճառքի կհանվի 2019 թվականին:









