Apple-ն օգտատերերին հնարավորություն է ընձեռում հեռացնել իրենց անձնական տվյալները

20:45 • 23.05.18

Ամերիկյան Apple ընկերությունը Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների հետ կապված սկանդալի ֆոնին նոր կայք է գործարկել, որում օգտատերերը կարող են ծանոթանալ ընկերության սերվերներում պահվող անձնական տվյալներին:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, օգտատերերը նորաբաց կայքում ոչ միայն կկարողանան ծանոթանալ իրենց մասին տվյալներին, այլև անվերադարձ հեռացնել դրանք: Հեռացման ենթակա տեղեկությունների շարքին են դասվում զանգերի պատմությունը, հիշեցումները, լուսանկարները, տեսանյութերը, Apple Music-ի բովանդակությունը և այլն:

Ներկա պահին ոչ բոլոր օգտատերերը կարող են ջնջել տեղեկատվությունը: Սկզբնական շրջանում այն հնարավոր է փոփոխել կամ ջնջել հաշիվը: Ընդլայնված գործառույթները դեռևս հասանելի են միայն ԵՄ երկրներում: Սա պայմանավորված է ԵՄ քաղաքացիների անձնական տեղեկությունների պաշտպանության մասին օրենքով, որին տեխնոլոգիական հսկան և մյուս ընկերությունները պարտավոր են ենթարկվել:

 

Apple-ն օգտատերերին հնարավորություն է ընձեռում հեռացնել իրենց անձնական տվյալները