Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոչնչացնում շքեղ Mercedes-Benz G-Class-ը (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է հատուկ աքցանով համալրված բեռնատարը ջարդուփշուր անում շքեղ Mercedes-Benz G-Class մեքենան:
Ինչպես նշում է motor.ru-ն, տեսանյութը տեղադրվել է Mercedes-Benz Europe-ի յութուբյան ալիքում ու չի ուղեկցվում տեքստային նկարագրությամբ:
Դատելով ֆիքսված կադրերից՝ մեքենան առգրավվել է ու ինչ-ինչ պատճառներով ենթակա է տեխնիկական ուտիլիզացման:









