24 կարատանոց ոսկի և 4.000 դոլար. ներկայացվել է արքայազն Հարիին և Մեգան Մարքլին նվիրված iPhone X-ը (լուսանկարներ)

14:11 • 23.05.18

Թեմատիկ դետալներով համալրված iPhone սմարթֆոնները վաղուց արդեն նորություն չեն, այնուհանդերձ՝ Goldgenie բրենդին հաջողվել է ստեղծել այնպիսի մոդել, որը հետաքրքրություն է առաջացրել:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ներկայացվել է թանկարժեք iPhone X-ի՝ մայիսի 19-ին կայացած թագավորական պսակադրության վերաբերյալ մոդելը:

Քսանչորս կարատանոց ոսկուց պատրաստված հեռախոսի հետին պանելին պատկերված են հարսն ու փեսան՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու Մեգան Մարքլը:

Չորս հազար դոլարանոց նորույթը ստացել է iPhone X Elite անվանումը, այն արտադրվելու է ընդամենը 99 օրինակով:

Բացի այդ, ներկայացվել է հեռախոսի՝ ադամանդներով զարդարված տարբերակը՝ 4.600 դոլար արժողությամբ:

 

24 կարատանոց ոսկի և 4.000 դոլար. ներկայացվել է արքայազն Հարիին և Մեգան Մարքլին նվիրված iPhone X-ը (լուսանկարներ)