Իլոն Մասկը մտադիր է «ֆեյքերի» դեմ ծառայություն ստեղծել

12:47 • 24.05.18

Ամերիկյան SpaceX ու Tesla ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը հայտնել է «ֆեյքերի» դեմ պայքարին ուղղված ծառայություն ստեղծելու պլանների մասին: Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Պատրաստվում եմ կայք ստեղծել, որում մարդիկ կկարողանան գնահատել՝ որքանով է հավաստի այս կամ այն հրապարակումը, ինչպես նաև՝ հետևել յուրաքանչյուր լրագրողի, հրատարակողի և հրատարակության ճշմարտացիությանը: Մտածում եմ «Պրավդա» անվանել այն», - նշել է Մասկը:

Նա նաև քվեարկություն է սկսել, որում հարցրել է իր հետևորդներին՝ արդյոք իրենք օգտակար են համարում այդպիսի ռեսուրսը, իսկ լրագրողներին, որոնք չեն հավանում այս գաղափարը, նա առաջարկել է համոզել իրենց ընթերցողներին դեմ քվեարկել դրան:

Ավելի վաղ Մասկը ներկայացրել է Crew Dragon (Dragon 2) տիեզերանավի վերջնական դիզայնը: 

Իլոն Մասկը մտադիր է «ֆեյքերի» դեմ ծառայություն ստեղծել