Ռուսաստանում վաճառքի կհանվի ամենաթանկ UAZ Patriot-ը (լուսանկարներ)
Ռուսաստանում սկսվել է UAZ Patriot էքսպեդիցիոն ամենագնացի վաճառքը: Այն դարձել է մոդելի ամենաթանկ տարբերակը՝ չհաշված World Of Tanks խաղին նվիրված հազվագյուտ մոդիֆիկացիան:
Ինչպես նշում է Motor.ru-ն, նորույթն առաջարկվում է երկու հատուկ գույնով՝ նարնջագույն և կանաչ: Ավտոմեքենան կվաճառվի 1.039.990 ռուբլիով:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենան համալրված է օդորակիչով, սրահի լրացուցիչ ջեռուցիչով, ինչպես նաև՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուկրաինայի քարտեզներով ու նավիգացիոն համակարգով:
Նշվում է, որ UAZ Patriot-ն առաջին անգամ կներկայացվի մայիսի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում:












