ԱՄՆ-ում դատարանն արգելել է Թրամփին արգելափակել թվիթերյան հետևորդներին

13:32 • 24.05.18

Նյու Յորքում դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր պաշտոնական թվիթերյան էջում օգտատերերին արգելափակելու պրակտիկան: Այս մասին ասվում է դատավճռի տեքստում:

Դատավոր Նաոմի Բուխվալդը հանգել է այն եզրակացությանը, որ նախագահի անձնական էջը հանրային հարթակ է, և այդ դեպքում օգտատերերի արգելափակումը սահմանափակում է նրանց խոսքի ազատությունը, որն ամրագրված է Միացյալ Նահանգների սահմանադրությամբ:

Բուխվալդն ընդգծել է, որ Թրամփը, լինելով ԱՄՆ նախագահ, չի կարող իր թվիթերյան էջում օգտատերերին արգելափակել միայն այն պատճառով, որ նրանց քաղաքական հայացքները չեն համընկնում իր տեսակետի հետ:

Միևնույն ժամանակ, դատավճռում ասվում է, որ նախքան այս արգելափակված օգտատերերին ապաարգելափակելու որոշում չկա:

Սակայն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն այս վճռի հետ չի համաձայնել: 

Հայտնի է, որ այժմ Թրամփն ունի 52 մլն թվիթերյան օգտատեր:

Հիշեցնենք, որ 2017թ. 7 օգտատեր հայց է ներկայացրել Թրամփի դեմ՝ բողոքելով իրենց արգելափակելու քայլի դեմ:

ԱՄՆ-ում դատարանն արգելել է Թրամփին արգելափակել թվիթերյան հետևորդներին