Հայաստանի Հանրապետության և Երևանի դրոշներն ուղարկվել են Միջազգային տիեզերակայան (լուսանկարներ)

11:32 • 24.05.18

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված արտասովոր նվեր է պատրաստվում: Պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ այս տարվա սկզբին թողարկվել է խորհրդանշական ակցիա՝ Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի դրոշներն ուղարկվել են տիեզերական ճանապարհորդության՝ Միջազգային տիեզերակայան, հաղորդում է novostnik.ru-ն:

Հաղորդվում է, որ դրոշները տիեզերական ճանապարհորդության ուղարկելու հարցով նախևառաջ բարեգործը դիմել է Տիեզերագնացության ֆեդերացիայի Հյուսիս-արևմտյան բաժնի առաջին փոխվարչապետ Օլեգ Մուխինին: Վերջինս սատարել է նախաձեռնությանը՝ ընդգծելով տիեզերագնացության ճյուղի զարգացման մեջ հայ ժողովրդի ունեցած ներդրումը: Լուսնագնացության ինքնագնաց շասսի առաջին կոնստրուկտորը եղել է Ալեքսանդր Քեմուրջյանը: Մուխինը նաև նշել է տիեզերագնացության ոլորտում Հրաչյա Պողոսյանի անձնական ներդրումը:

Նախաձեռնությունը ստացել է նաև «Ռոսկոսմոս»-ի ղեկավարության աջակցությունը: Հրաչյա Պողոսյանն իր նախաձեռնության համար Էջմիածնում օրհնություն է ստացել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից:

Մարտի 2-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շենքում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի խնդրանքով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ընդունել է հյուրերին, որոնց թվում են եղել Հրաչյա Պողոսյանը և ՌԴ հերոս, տիեզերագնաց Օլեգ Արտեմևը, որն էլ պետք է դրոշները հասցնի Միջազգային տիեզերակայան:

Հանդիսավոր միջավայրում Վարդան Տողանյանը և Հրաչյա Պողոսյանը լավագույն բարեմաղթանքներով Օլեգ Արտեմևին են փոխանցել Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքի դրոշները՝ երկար և կարևոր ճանապարհ անցնելու համար:

Հաղորդվում է, որ այժմ դրոշները հերթական պտույտն են կատարում Երկիր մոլորակի շուրջ: Ռուս տիեզերագնացների անձնակազմը Երկիր է վերադառնալու սեպտեմբերին: Հոկտեմբերին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևան է ժամանելու Ռուսաստանի պատվիրակությունը, որի կազմում են լինելու նաև տիեզերագնացները, որոնք էլ կփոխանցեն դրոշները Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի իշխանություններին:

Космический подарок к 100-летию со дня установления первой Республики Армения и 2800-летию основания города Эребуни-Еревана