Porsche-ն հետ կկանչի խաղալիք ավտոմեքենաները

23:52 • 25.05.18

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը հայտնել է First Porsche — Wooden Cars խաղալիք ավտոմեքենաների շարքը հետ կանչելու մասին: Խոսքը 1700 փայտե խաղալիքների մասին է: Այս մասին տեղեկացնում է Motor.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ հետ կկանչվեն դեղնադարչնագույն անիվներով կապույտ խաղալիքները: Պատճառն անիվների վատ ամրացումն է, ինչի հետևանքով երեխան կարող է կուլ տալ դրանք և խեղդվել:

Սպառողներին կոչ են արել անմիջապես դադարեցնել օգտագործել այս խաղալիքները, կապվել Porsche-ի ներկայացուցիչների հետ և ապրանքի ամբողջական փոխհատուցում ստանալ:

Նշվում է, որ 101.6 մմ երկարությամբ ու 38.5 մմ բարձրությամբ խաղալիք ավտոմեքենաները վաճառվել են 2015 թվականի ապրիլից 2018 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում: Ապրանքի գինը 25 դոլար է:

Porsche-ն հետ կկանչի խաղալիք ավտոմեքենաները