ՆԱՍԱ-ն մտադիր է Լուսնի վրա հրթիռային վառելիքի արտադրման գործարանի կառուցումն սկսել 2019-ին

20:27 • 25.05.18

ՆԱՍԱ-ն մտադիր է հաջորդ տարի մի շարք ռոբոտ սարքեր և առաջին լուսնային տիեզերական բազայի կառուցման համար անհրաժեշտ իրեր ուղարկել Լուսին:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, առաջին արդյունաբերական գործարանում, որը նախատեսվում է կառուցել Երկրի սահմաններից դուրս, նախատեսվում է հրթիռային վառելիք արտադրել, որն անհրաժեշտ կլինի այլ մոլորակներ ուղևորությունների համար:

Ապագայի հրթիռային վառելիքի՝ ջրածնի և հելիումի համար նախատեսված հումքը նախատեսվում է արդյունահանել հենց Լուսնի մակերեսին:  

Այդ նպատակով 2019-ին Երկրի արբանյակի մակերևույթ կարող են ուղարկվել երկու երկրաբանական հետախուզական սարքավորումներ, որոնք կզբաղվեն առավել հարմար հարթակների որոնման աշխատանքներով:

 

ՆԱՍԱ-ն մտադիր է Լուսնի վրա հրթիռային վառելիքի արտադրման գործարանի կառուցումն սկսել 2019-ին