«ԱվտոՎԱԶ»-ը կթողարկի նոր սերնդի Lada 4x4-ը

15:27 • 26.05.18

Ռուսական «ԱվտոՎԱԶ»-ը մտադիր է 2021-2022թթ. թողարկել  նոր սերնդի Lada 4x4 մեքենան, ինչի մասին տեղեկացրել է ընկերության ղեկավար Նիկոլա Մորը:

Ինչպես նշում է ria.ru-ն, ղեկավարը մանրամասնել է, որ նոր արտաճանապարհային մոդելը կպահպանի ներկայիս սերնդի Lada 4х4-ի տեխնիկական ներուժը:

Մորը նաև պատմել է, որ մոդելի ստեղծման համար ընկերությունը կհամագործակցի առնվազն 350 ինժեների հետ, ինչպես նաև կամրապնդի համագործակցությունը տեխնիկական բուհերի հետ:

Հիշեցնենք, որ Lada 4х4-ը «ԱվտոՎԱԶ»-ի ամենահայտնի ու պահանջված մոդելներից է, որը վերջերս նշել է ստեղծման 40-ամյակը:

 

 

«ԱվտոՎԱԶ»-ը կթողարկի նոր սերնդի Lada 4x4-ը