ԱՄՆ-ում մահացել է տիեզերագնաց Ալան Բինը

14:36 • 27.05.18

ԱՄՆ-ում 86 տարեկանում կյանքից հեռացել է տիեզերագնաց Ալան Բինը, որը հայտնի է որպես Լուսնի վրա ոտք դրած չորրորդ մարդը և առաջին ամերիկացիներից մեկը, ով ուսումնասիրել է տիեզերական կայանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Բինի կնոջ խոսքով՝ նա մահացել է տանը՝ հարազատների շրջանում: Մահվան պատճառը հիվանդությունն է, որը սրացել էր երկու շաբաթ առաջ:

Հայտնի է, որ Բինը տիեզերագնացների ջոկատում էր 1963 թվականից: Որոշ ժամանակ անց նա նշանակվել է «Ապոլոն-12» արշավախմբի լուսնային մոդուլի օդաչու, որը 1969 թվականի նոյեմբերին դարձել է Լուսնի մակերևույթի վրա վայրէջք գործած երկրորդ արշավախումբը:

ԱՄՆ-ում մահացել է տիեզերագնաց Ալան Բինը