Apple-ը որոշել է 3 նոր iPhone-ների համար օգտագործել OLED էկրան

15:31 • 29.05.18

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը որոշել է iPhone սմարթֆոնի՝ 2019թ.  ներկայացվելիք 3 նոր մոդելներում կիրառել օրգանական լուսադիոդներով (OLED) էկրաններ: Այդ մասին հայտնել է հարավկորեական Electronic Times-ը, վկայակոչելով ոլորտից աղբյուրներին, գրում է Reuters գործակալությունը: Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը կհրաժարվի հեղուկ բյուրեղային էկրաններով սարքերի թողարակումից:

Apple Insider պորտալի տվյալներով՝ ընկերությունը կարող է OLED էկրանով երկու և LCD դիսփլեյով մեկ մոդել ներկայացնել այս տարի:

Այժմ OLED էկրաններն օգտագործվում են միայն iPhone X մոդելում, մինչդեռ iPhone 8-ը և iPhone 8 Plus-ն ունեն LCD էկրաններ:

Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ սպասվելիք նորամուծության պատճառով Apple-ին LCD էկրաններ մատակարարող ընկերությունների բաժնետոմսերը անկում են գրանցել, մասնավորապես՝ Japan Display Inc-ի արժեթղթերը 21 տոկոսի անկում են գրանցել, Sharp ընկերության արժեթղթերը՝ 4.3 տոկոսի:

 

Apple-ը որոշել է 3 նոր iPhone-ների համար օգտագործել OLED էկրան